Ովքե՞ր են «Ոսկե գլոբուս 2021»-ի հավակնորդները

Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան հայտարարել է «Ոսկե գլոբուս» 78-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները, որի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։ Առաջադրումների քանակով առաջատարները «Թագ» սերիլան է, «Մանկ» և «Քոչվորների երկիրը» ֆիլմերը։

«Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկը սովորաբար հայտարարվում է դեկտեմբերին, իսկ մրցանակը հանձվում է հունվարի սկզբին կամ կեսին։ Սակայն 2020թ․-ը եւ համավարակն իրենց ուղղումներն են կատարել։ Այս տարի մրցանկաբաշխությունը հետաձգել են մինչեւ փետրվար, իսկ հավակնորդների անունները հրապարակվել են փետրվարի 3-ին։

«Ոսկե գլոբուս» մրցանակին առաջադրված անվանակարգերի քանակով առաջին տեղում են Դեւիդ Ֆինչերի «Մանկ» (6) և Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (5) ֆիմերը, որոնք թողարկվել են Netflix սթրիմիմգային հարթակում։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» կոչման համար կպայքարեն նաև Ֆլորիան Զելերի «Հայրը», Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» և Էմերալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը» ժապավենները։

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգերում ներկայացվել են Սաշա Բարոն Քոենի «Բորատ 2» կատակերգությունը, Թոմաս Կաիլի «Համիլթոն», Սիայի «Մյուզիք» և Ռայան Մերֆիի «Ավարտական երեկոն» մյուզլիքլնեըը, Մաքս Բարբակովի «Պալմ Սփրինգս» ռոմանտիկ կատակերգությունը։