Ծորող մեղր, վառ դիմահարդարում, գայթակղիչ կերպար. Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում իրեն պատկանող KKW Beauty ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հեռուստաաստղը հրապարակել է հավաքածուի ֆոտոշարքից մի հատված: Այժմ հանրայնացվել է ֆոտոշարքի լուսանկարների երկրորդ մասը, որը ներկայացնում է նոր Matte Mauve & Matte Honey Collection հավաքածույի մեղրային տեսականին:

Նոր հավաքածուն վաճառքի կհանվի փետրվարի 12-ին՝  բացառապես kkwbeauty.com կայքում:

Նկարներին կից Քարդաշյանը գրել է. «Հավաքածուն ներառում է բոլորովին նոր երկու ներկապնակ` բաղկացած 10 երանգից, 4 վրձին, 6 անփայլ շրթներկ, 6 շուրթերն ընդգծող մատիտ՝ բոլորն էլ անփայլ երանգներով»:

Քարդաշյանը հավելել է, որ հպարտանում է KKW Beauty ապրանքանիշի գրանցած հաջողությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: