Թինա Կանդելակին ամուսնու 35-ամյակի առթիվ նոր լուսանկար է հրապարակել և կիսվել իր ընտանեկան երջանկության գաղտնիքով

45-ամյա Թինա Կանդելակին Instagram-ում լուսանկար է հրապարակել երիտասարդ ամուսնու՝ Վասիլի Բրովկոյի հետ։ Նրանք միասին են արդեն 13 տարի, սակայն հեռուստահաղորդավարուհին սոցցանցերում գրեթե չի կիսվում ամուսնու լուսանկարներով։
Կանդելակին խոստովանել է, որ իրենց ընտանեկան կյանքի բոլոր տարիները շատ երջանիկ են եղել իր համար, քանի որ նրանք ոչ միայն ամուսին և կին են, այլև ընկերներ և համախոհներ:
Լուսանկարին կից իր գրառման մեջ Թինան կիսվել է իր ընտանեկան երջանկության գաղտնիքով։
«Ես միշտ ցանկանում եմ երեկոյան տուն գալ, որպեսզի պատմեմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում և իմանամ, թե ինչ է տեղի ունեցել այդ օրվա ընթացքում քեզ մոտ»:
Կանդելակին հավելել է, որ այս պարզ կանոնը օգնում է Վասիլիի հետ ամրապնդել իրենց հարաբերությունները:
Նա նաև պատմել է, որ այդ Բրովկոյին  ստիպված չի եղել «սովորեցնել» ինչ-որ բան, քանի որ նա նույնիսկ 21 տարեկանում իմաստուն էր:
Հաղորդավարուհին շնորհավորել է ամուսնուն 34-ամյակի կապակցությամբ և հույս հայտնել, որ առջևում նրանց դեռ շատ երջանիկ տարիներ են սպասվում: