Ռեփերը հսկայական ադամանդ է տեղադրել ճակատին

Ամերիկացի ռեփ կատարող և երգերի հեղինակ Լիլ Ուզի Վերտը ճակատին վիթխարի՝ 10 կարատ քաշով, ադամանդ է տեղադրել։ Այն արժեցել է 24 մլն դոլար։

Նա հայտնել է, որ ադամանդի գնման համար գումարը սկսել էր հավաքել դեռևս 2017 թվականից։

«Գեղեցկությունը ցավ է»,- գրել է ռեփերը Ինստագրամի իր էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։