Օլգա Բուզովան խոսել է իր և Դավայի բաժանման ամենակարևոր պատճառի մասին

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի խոսքով՝ ինքը վաղուց է երազում մայր դառնալ, սակայն առայժմ նրա ցանկությանը վիճակված չէ իրականություն դառնալ։ Նրա նախկին սիրելին՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, չի ցանկացել է երեխաներ ունենալ՝ համարելով, որ շատ վաղ է հայր դառնալու համար։
«Ցանկանում էի սիրելի տղամարդուց, բայց երբ ցանկանում է մեկը, դժվար է դա անել»,- խոստովանել է 35-ամյա Օլյան։

Իսկ ավելի վաղ Բուզովայի նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը, պատմել էր, որ նրանից բաժանվելու պատճառներից մեկ այն էր, որ Օլգան չէր ցանկանում երեխաներ ունենալ։ «Ի՞նչ սեր։ Ես նրան նվիրվել էի ամբողջ հոգով, իսկ նա՞։ Տեսնո՞ւմ եք։ Գումարն է բաժանում։ Դա դավաճանություն է։ Ես խոսքեր չունեմ։ Հիմա ինձ շատ վատ եմ զգում, ես նրանից նման բան չէի սպասում։ Ինձ համար դժվար է, գլուխս պտտվում է, ամբողջությամբ լի է բացասականով… Ես չգիտեմ, թե նա ինչ էր ցանկանում այս կյանքում։ Նա բոլորովին այլ առաջնահերություններ ունի, այլ հայացք կյանքի նկատմամբ։ Ես պատրաստ էի երեխա ունենալ, իսկ նա, ինչպես երևում է, ոչ։ Ես հիմա, անկեղծ, ոչ ոքի չեմ հավատա կյանքում։ Ես վախենում եմ»,- մի քանի տարի առաջ նշել էր Տարասովը։

Հեռուստահաղորդավարուհին դժվարությամբ է վերապրել բաժանումը մարզիկից, որն ուրիշին է գերադասել՝ մոդել Անաստասիա Կոստենկոյին։ Օլգան միայն ժամանակի ընթացքում է ուժ գտել ներելու նախկին ամուսնուն։
«Ես նրան երբեք վատը չեմ ցանկացել։ Վաղուց եմ ներել նրան։ Պարզապես, այդ ցավը երկար է ապրել իմ մեջ։ Առավել ևս նրա երեխաներին վատը չեմ ցանկացել։ Երեխաներն առհասարակ կապ չունեն»,- վերջերս խոստովանել է նա։