Զույգն իր հարսանեկան արարողությունն անցկացրել է ծովի հատակին (լուսանկարներ, տեսանյութ)

Հնդկաստանի Չեննայ քաղաքում զույգն իր հարսանեկան արարողությունն անցկացրել է ծովի հատակին՝ 20 մետր խորության վրա, գրում է BBC-ն։

Հաղորդվում է, որ փեսան ու հարսնացուն լուսաբացին ավանդական հարսանեկան զգեստներով ուղևորվել են Նիլանկարայի ափերի մոտ և զարդերի փոխանակման արարողության անցկացրել են ջրի տակ:

Նշվում է, որ փեսացուն ջրասուզորդ է, սակայն հարսնացուն արարողությունից մի քանի ամիս առաջ է դասընթացների մասնակցել։

«Ես անհանգիստ էի, ծնողներս՝ նույնպես, բայց մեզ հետ ութ սուզորդ կար»,- հայտնել է հարսնացուն։