Ես խաղում եմ գեղասահորդուհու դերը․ Պոլինա Գագարինան և Մոնս Սելմերլևը կկատարեն գեղասահքի ԱԱ պաշտոնական երգը

Գեղասահքի աշխարհի առաջնության պաշտոնական երգը, որը կկատարեն ռուս երգչուհի Պոլինա Գագարինան և շվեդ Մոնս Սելմերլևը, նվիրված է հույսին և հավատին, նպատակներին: Այս մասին երգչուհին ասել է ՏԱՍՍ-ին:

Ավելի վաղ Գեղասահքի միջազգային միության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ “Circles and Squares” կոմպոզիցիան կներկայացվի փետրվարի 19-ին:

«Օրերս մենք Ստոկհոլմում տեսահոլովակ նկարահանեցինք: Ստացվեց մի գեղեցիկ սիրային պատմություն, որտեղ ես խաղում եմ գեղասահորդուհու դերը, իսկ Մոնսը մարդ է, ով աշխատում է սառցե պալատում: Տեսանյութը շատ ռոմանտիկ ստացվեց․  այն հույսի մասին է, և որ ամեն ինչ իրականություն կդառնա»,- ասել է Գագարինան:

Երգչուհին կիսվեց, որ նկարահանման ընթացքում ստիպված էր սահել ու նույնիսկ մի փոքր սառչել: «Բայց ինձ շատ դուր եկավ դա»,- խոստովանել է նա:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ստոկհոլմում մարտի 22-28-ը: