«Հեքիաթում հարցեր չեն տալիս»․ Անահիտ Կիրակոսյանի և ամուսնու ծովափնյա հանգիստն ամուսնության 9-ամյակի առթիվ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու իրավաբան Արտակ Սարգսյանն օրերս նշեցին իրենց ամուսնության 9-ամյակը։ Զույգը որոշել է տոնը նշել բոլորից հեռու․ ամուսնության տարեդարձի հաջորդ օրը զույգը մեկնել է ծովափնյա հանգստի։

Անահիտն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ և մակագրել․ «Բարի լույս … հեքիաթում հարցեր չեն տալիս … խաղաղ օր բոլորիս»։

Ավելի վաղ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել ծովափից և գրել․ «Երբեմն անհնարինը դառնում է հնարավոր… հավատալ է պետք»։

Նշենք, որ Անահիտն ու Արտակն իրենց հանգիստը վայելում են ընկերների հետ։