Վրացուհին ցնցել է ուկրաինական «Ձայնի» ժյուրիին. տեսանյութ

Օդեսայում բնակվող վրացուհի Իրինա Էմբրալիձեն ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին ստիպել է պտտվել։
Երաժշտական նախագծի կույր լսումների փուլում 22- ամյա երգչուհին կատարել է Բիլի Այլիշի «No time to die» («Մահանալու ժամանակ չկա») երգը։
Նա հիացրել է ժյուրիի բոլոր անդամներին։ Չորսն էլ շրջվել են, սակայն Էմբրալիձեն ընտրել է Նադյա Դորոֆեևային։ Նախագծի պաշտոնական կայքում նշվում է, որ Իրինան երկար ժամանակ երազել է հանդես գալ այս նախագծում։
«Երաժշտական աշխարհի հետ Իրինային ծանոթացրել է մայրը, որը, ցավոք, ողջ չէ։ Հիմա նա եկել է երկրի գլխավոր վոկալ բեմ՝ երգելու մայրիկի համար։ Աղջիկը ցանկանում է երգչուհի դառնալ՝ ի հիշատակ իր կյանքում թանկ մարդու»,- նշված է կայքում։

Իրինա Էբրալիձեի մայրը մահացել է ավտովթարի հետևանքով։
Այժմ Իրինան գումար է վաստակում ռեստորաններում երգելով։
Նա հուսով է, որ նախագծին մասնակցելը կօգնի հայտնվել մեծ բեմում։