Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը սոցցանցերում հրաժարվել է հոր ազգանունից

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը` Շայլոն, սոցցանցերում հրաժարվել է հոր ազգանունից, հաղորդում է Mirror-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ թեև զույգի 6 երեխաներն ապրում են Ջոլիի հետ, նրանք պարբերաբար շփվում են Փիթի հետ և 14-ամյա Շայլոյի՝ սոցցանցերում հոր ազգանունից հրաժարվելու փաստը զույգի՝ խնամակալության համար մղվող պայքարում կարող է նոր շրջադարձ լինել։

Նշվում է, որ Շայլոն, ըստ հաղորդման, 6 երեխաներից ամենամտերիմն է Փիթի հետ, ուստի նրա քայլը մեծ հարված կլինի դերասանի համար։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ դերասանն «ապրում և շնչում է իր երեխաների համար», և որ «ընտանիքը նրա համար ամեն ինչ է, ուստի դա, անշուշտ, ցավ կպատճառի նրան»։

Անցյալ տարի Vogue Հնդկաստան ամսագրին տված հարցազրույցում Անջելինա Ջոլին հայտնել էր, որ Փիթից բաժանվել է «հանուն երեխաների բարօրության»։

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը վեց երեխա ունի, նրանցից երեքը՝ որդեգիր: Երկու տարի անց Ջոլին ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել։ Զույգը բաժանվել է 2019 թվականի ապրիլին։