Ինչո՞ւ դեսանտներից ոչ մեկ չառարկեց և ոչ էլ ընդիմացավ, երբ Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ. Մհեր Արմենիայի վրդովված գրառումը

Երգիչ Մհեր Արմենիան նոր գրառում է կատարել՝ նշելով, որ մեծ արձագանք է ստացել իր՝ քաղաքականություն մտնելու լուրը։
«Երեկ բավականին մեծ արձագանք ստացավ իմ քաղաքականություն մտնելու լուրը, սակայն, ոչ զարմանքով, սպասում էի, որ այդ տեղեկատվությունը կառաջացնի ոմանց մոտ ծիծաղի կամ ծաղրի առարկա:
Այդ առումով կարող եմ ասել հետևյալը, ուրախ եմ, որ հասարակության որոշ հատվածի երեսին մի փոքր ժպիտ առաջացավ այս տխուր ժամանակահատվածում:

Բայց եթե լուրջ ինձ հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, երբ դերասան Հայկ Մարությանը հայտարարեց, որ դառնում է «Իմ քայլը» կուսակցության անդամ և առաջադրվեց ու ընտրվեց Երևան քաղաքի քաղաքապետ, այդ ժամանակ սոռոսաիշխանական և գլոբալիստական դեսանտներից ոչ մեկը չառարկեց և ոչ էլ ընդիմացավ այդ իրադարձությանը:
Միգուցե դուք այդ ժամանակ պատրա՞ստ էիք համաձայնվել ամեն ինչին, քանզի հեղափոխական «վոժդին» դա պե՞տք էր, թե՞ միգուցե ձեզ համար մեկ էր, որ դերասան Հայկ Մարությանը ընդհանրապես կապ չուներ քաղաքականության հետ, առավել ևս Երևան քաղաքը ղեկավարելու հետ, թե՞ ձեզ համար ամենակարևորը, որ հեղափոխական «վոժդյը» ձեզնով «դավոլնի» լինի…

Սպառվել ե՛ք, սոռոսաիշխանական գլոբալիստական դեսպաններ։
Աստծու և մի ամբողջ ազգի առջև պատասխան պիտի տաք, թե ոնց կարողացաք առևտրի առարկա դարձնել Հայրենիքը…
Ի դեպ ասեմ, որ ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում…»,- գրել է նա։