Հայտարարվել են «Սեզար» մրցանակի հավակնորդները

Փետրվարի 10-ին հայտարարվել են Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի անվանակարգորդները, որն ամեն տարի հանձնում է Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիան:
Այդ մասին հաղորդել է Variety-ն։
Անվանակարգերի թվով բացարձակ առաջատարը դարձել է Էմանյուել Մուրեի «Love affairs» («Սիրային գործեր») դրաման, որը բաղկացած է սիրո, բարեկամության եւ դավաճանության մասին ռոմանտիկ պատմությունների շարքից:

Այն նշել են 13 կատեգորիաներում, այդ թվում՝ որպես «Լավագույն ֆիլմ», եւ ռեժիսուրայի համար: Անվանակարգերի թվով երկրորդ տեղն զբաղեցրել են Ալբեր Դյուպոնտելի «Երջանիկ մնալ» կատակերգությունը եւ Ֆրանսուա Օզոնի «Ամառ 85» դրաման: Նրանք պայքարելու են 12 կատեգորիաներում պարգեւի համար, ներառյալ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերը:
«Սեզար»-ի եւս մեկ ուժեղ հավակնորդ է Քերոլայն Վինյալի «My donkey, my lover & I» (Իմ ավանակը, իմ սիրեկանը եւ ես») ռոմանտիկ կատակերգությունը: Այս ժապավենն ստացել է ութ անվանակարգ, ներառյալ «Կնոջ լավագույն դերը» (Լորե Քելամի): Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոսուհին ավանակի հետ ճամփորդության մեկնում լեռներ, որպեսզի հետապնդի իր ամուսնացած սիրեկանին ու նրա ընտանիքին: Անվանակարգորդների թվում տեղ է գտել Ֆիլիպո Մենեգետտիի «Մեզնից երկուսը» դրաման:

Երկու թոշակառուների մասին պատմությունը, որոնք իրենց մեծ եւ կրքոտ սերը թաքցրել են տասնյակ տարիներ, կպայքարի չորս անձանիկների համար: Նաեւ «Սեզար» մրցանակին հավակնում են Մայվեն լե Բեսկոյի «ԴՆԹ», Սեբաստիան Լիֆշիցի «Աղջիկները» վավերագրական ֆիլմերը, Մայմունա Դուկուրեի «Լավիկները» սկանդալային կատակերգությունը եւ Ժան-Պասկալ Զադիի «Tout simplement noir» («Պարզապես սեւ») ժապավենը: Անվանակարգորդների ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի կայքում: «Սեզար» մրցանակով պարգեւատրման արարողությունը կկայանա մարտի 12-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: