Միշել Օբաման Netflix-ում մանկական խոհարարական շոու կվարի (լուսանկարներ)

ԱՄՆ  նախկին առաջին տիկին Միշել Օբաման Netflix սթրիմինգային հարթակում մանկական խոհարարական շոու կսկսի, հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Օբաման կդառնա Waffles + Mochi հաղորդման վարողն ու գործադիր պրոդյուսերը․ այն հասանելի կլինի մարտի 16-ից։

Նշվում է, որ շոուն նախատեսած է փոքրիկների համար, իսկ այն ավելի հետաքրքիր դարձնելու համար Օբամային կօգնեն երկու խաղատիկնիկները՝ Վաֆլը և Մաչին։

Նշվում է նաև, որ հաղորդումը փոխկապակցված է Օբամայի՝ «Եկե՛ք շարժվենք» հանրային առողջության քարոզարշավի հետ, որն ուղղված է երեխաների շրջանում ճարպակալման դեմ պայքարին։

Իր խոհարարական շոուով նախկին առաջին տիկինը երեխաներին կսովորեցնի առողջ ապրելակերպի, սննդարար ուտելիքների և ֆիզիկական ակտիվության կարևորության մասին։