Դերասանուհի Մերի Քեյթ Օլսենին ամուսնալուծությունից ի վեր առաջին անգամ նկատել են Նյու Յորքի փողոցներում

Ամերիկացի դերասանուհի, հագուստի մոդելավորող Մերի Քեյթ Օլսենին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նկատել են Նյու Յորքի փողոցներում, հայտնում է Daily Mail-ը:

2014 թվականին նշանադրության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ 34-ամյա աստղին երկուշաբթի նկատել են առանց ամուսնության մատանու: Մերի Քեյթն ամուսնացած էր ֆրանսիացի ֆինանսիստ Օլիվեր Սարկոզիի հետ:

Համացանցում տարածված նկարներում աստղը կրում է մոխրագույն տաբատ, սպիտակ վերնաշապիկ, երկար վերարկու և սպիտակ սպորտային կոշիկներ:

Նա 51-ամյա ամուսնուց բաժանվել էր ապրիլին, սակայն համավարակի պատճառով զույգը չի կարողացել ամուսնալուծության գործընթացն ավարտին հասցնել մինչև հունվարի 25-ը:

Զույգի ամուսնությունը ժամանակին բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել՝  հաշվի առնելով նրանց միջև 17 տարվա տարբերությունը, ինչպես նաև հասակի զգալի տարբերությունը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խորթ եղբայրը նախորդ ամուսնությունից, որն ավարտվել է 2011 թվականին, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Մերի-Քեյթը, զույգ քրոջ՝ Էշլիի հետ, ղեկավարում է The Row and Kohl ապրանքանիշը և հանդիսանում է դրա համահիմնադիրը: Ապրանքանիշը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն մինչ այդ աստղը հայտնի էր մանկական ֆիլմերում ունեցած դերերով: