Կասիլյասի կինը, որի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, վիրահատվել է

Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի նախկին դարպասապահ, Իսպանիայի հավաքականի խաղացող Իկեր Կասիլյասի կինը՝ լրագրող Սառա Կարբոներոն, մի քանի օր առաջ վիրահատվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկում:

Այս մասին գրում է ABC-ն, նշելով՝ ֆուտբոլիստի կնոջ մոտ դեռևս 2019 թվականի մայիսին ձվարանների քաղցկեղ էր ախտորոշվել:

Նշվում է՝ վիրահատությունն առնչություն է ունեցել հիվանդության հետ, սակայն ուղղակիորեն կապ չի ունեցել դրա հետ:

Հիշեցնենք՝  Կասիլյասը և մարզական լրագրող Սառա Կարբոներոն միասին են 2009 թվականից: Նրանց սիրային պատմությունը հատկապես հիշվում է 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչի ուղիղ եթերի ժամանակ զույգի կրքոտ համբույրով:

2014 թվականի հունվարի 3-ին ծնվել է զույգի առաջնեկը՝ Մարտին Կասիլյաս Կարբոներոն, իսկ 2016 թվականի հունիսի 2-ին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Լուկասը: