Քլոե Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել Թերքս և Քայքոս կղզիներում անցկացրած հանգստից

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել Թըրք և Քայքոս կղզիներում անցկացրած հանգստից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Քարդաշյան և Ջեններ քույրերն ու նրանց մանկահասակ դուստրերը «աղջիկների ուղևորության» էին մեկնել Թերքս և Քայքոս կղզիներ, որտեղից նոր են վերադարձել:

36-ամյա աստղը լուսանկարին կից գրել է. «Ինչպես միշտ մոռանում եմ նկարներ տեղադրել: Ծովափի լուսանկարներն արդեն բավականաչափ շատ են»:
Լուսակարում Քլոեն կրում է սև, երկու կտորից բաղկացած բիկինի, սև ակնոց և շալ, իսկ վարսերը` հյուսած:

Ավելի վաղ Քլոեի ինստագրամյան էջում էին հայտնվել կապույտ կարճ զգեստով ծովափնյա լուսանկարներ: