«Սուտ և կեղտոտ մանիպուլիացիաներ». Մանուկյանն ակնարկել է Բուզովայի դավաճանության մասին

Հայտնի ռեփեր Դավիթ Մանուկյանը, ինչպես և նրա նախկին սիրելին՝ Օլգա Բուզովան, դժվարությամբ է հաղթահարում բաժանությունը։ Երիտասարդ զույգն արդեն մոտ էր ամուսնությանն ու երազում էր երեխաների մասին, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել։

Երաժշտից բաժանվելուց հետո հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ երկար ամիսների ընթացքում ինքը ստիպված է եղել դիմանալ դավաճանությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Հիասթափված Բուզովան նշել է, որ Դավան պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, և որոշները հավատացել են դրան։

Ռեփերը երկար ժամանակ չի մեկնաբանել նախկին սիրելիի հայտարարությունները, սակայն ամեն բան սահման ունի։ «Դա դավաճանություն է։ Եթե այդքան վատն ես խոսում մարդու մասին, չես հարգում քեզ»,- «Պարեր աստղերի հետ» հաղորդման եթերում հայտարարել է նա։

«Երբ քեզ նվիրում ես ամբողջությամբ, իսկ քեզ վրա ցեխ են շպրտում… Սերը շատ դաժան է։ Ես սեր չեմ ուզում, ես հասկացա դա։ Երևում է՝ ինձ համար այդպես ավելի հեշտ է։ Դու մարդու առաջ բացվում ես ամբողջ հոգով, իսկ նա բացասականն է ուղղում քեզ։ Սերը հարգանք է միմյանց նկատմամբ։ Այնտեղ, ուր սուտ և կեղտոտ մանիպուլիացիաներ են, սեր չկա»,- Ura.ru-ն մեջբերել է Մանուկյանի խոսքերը։