Պուգաչովան տեսանյութ է հրապարակել որդու հետ՝ իր երիտասարդ տեսքով հիացնելով երկրպագուներին

ՌԴ էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան Ինստագրամում կիսվել է տեսանյութով, որում երաժշտության դաս է տալիս որդուն՝ Գարիին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, պրիմադոնայի բազմաթիվ երկրպագուներ մեկնաբանություններում ընդգծել են 72-ամյա երգչուհու երիտասարդ տեսքը՝ ողողելով նրան հաճոյախոսություններով:

Տեսանյութում Պուգաչովան ներկայացել է սև մինի-զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը:

«Սա Ալլան է, թե՞ Կրիստինան»: «Ես մտածում էի 30 տարեկան աղջիկ է նստած»: «Ալլա Բորիսին այստեղ ասես աղջնակ լինի»,- գրել են երգչուհու երկրպագուները: