Վաճառքի է հանվել Ֆրենկ Սինատրայի առաձնատունը, որտեղ երգիչն ապրել է 12 տարի (լուսանկարներ)

Աշխարհահռչակ երգիչ-երաժիշտ Ֆրենկ Սինատրայի` Կալիֆոռնիայում գտնվող «Մաջիո» առանձնատունը (Villa Maggio) 4,25 մլն դոլարով վաճառքի է հանվել, հաղորդում է Daily Mail-ը։

Առանձնատունը, որն անվանվել է 1954 թվականին «Այստեղից հավերժություն» ֆիլմում Անջելո Մաջիոյի դերում Սինատրայի օսկարակիր ելույթի պատվին, գտնվում է Կոաչելա հովտում։

«Ներկայիս սեփականատերը տունը չի վերակառուցել կամ վերանորոգել, պահպանել է հին տեսքով՝ այնպես, ինչպես Սինատրան էր կառուցել»,- ասել է առանձնատան վաճառքով զգաղվող ընկերության ներկայացուցիչը։

Նշվում է, որ ճարտարապետ Ռոս Փաթոնն առանձնատան նախագիծն ավարտել է 1970 թվականին. երգիչը 12 տարի ապրել է այդ տանը։