Եղիսաբեթ Երկրորդն արձագանքել է Մեգան Մարքլի հղիության լուրին

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին սպասում են երկրորդ երեխային։ Այդ մասին 39-ամյա դքսուհու և 36-ամյա դուքսի ներկայացուցիչը հայտնել էր People-ին։

Այդ նորության արձագանքել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, գրում է Daily Mail-ը։ «Ձերդ մեծությունը, Էդինբուրգի դուքսը, Ուելսի արքայազնն ու ամբողջ ընտանիքը երջանիկ են և նրանց լավագույնն են մաղթում»,- Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Սասեքսի դուքսերը ծնողներ կդառնան երկրորդ անգամ այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են, որ 2020թ․-ի հուլիսին Մեգանը վիժում է ունեցել։ Զույգը մեկ որդի ունի՝ Արչին։