Օգտատերերը Քենդալ Ջեններին քննադատել են չափից շատ «Ֆոտոշոփ» կիրառելու համար (լուսանկարներ)

Օրերս Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել․ ֆոտոշարքում Քիմին էին միացել նրա կրտսեր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեններները, գրում է Mirror-ը։

Ֆոտոշարքի հրապարակումից հետո երկրպագուները սուպերմոդել Քենդալ Ջեններին մեղադրել են իր լուսանկարները չափից ավելի «Ֆոտոշոփ» ծրագրով մշակելու համար։

Երկրպագուները նկատել են, որ սուպերմոդելի կառուցվածքն իրական կյանքում դժվար թե այդչափ անթերի տեսք ունենա, բայց միևնույն ժամանակ նշել, որ նա «ֆոտոշոփի» կարիք չունի։

«Քենդալն, անկասկած, հմայիչ մոդել է, բայց լուսանկարում նրա մարմնի համամասնություններն անիրական են։ Խնդրում եմ, ձեզ մի՛ համեմատեք չափից շատ «ֆոտոշոփի» ենթարկված լուսանկարների կանանց հետ: Նույնիսկ Քենդալն, ըստ էության, այդպիսի մարմին չունի։ Ոչ ոք ամեն օր այդպիսի հարթ որովայն չունի։ Յուրաքանչյուրը գեղեցիկ է իր մարմնում»,- գրել է օգտատերերից մեկը։