«Հոգի» մուլտֆիլմը ամենաշատ գումար վաստակած նախագիծն է ռուսական վարձույթում

Փիթ Ջոկերի և Քեմփ Պաուերսի «Հոգի» մուլտֆիլմը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում դարձել է Disney և Pixar ստուդիաների՝ ամենաշատ գումար վաստակած նախագիծը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Disney-ի մամուլի ծառայությունը։
Նախքան այդ ամենաշատ գումարը վաստակել էր 2016թ․-ին թողարկված «Գլուխկոտրուկ» անիմացիոն ֆիմը։
Մուլտֆիլմը Ռուսաստանում են ԱՊՀ երկրկներում 1 069 332 694 ռուբլի է վաստակել (ավելի քան 14 մլն դոլար), ժապավենը դիտել է ավելի քան 4 մլն մարդ։
Ռուսական վրձույթում «Հոգի» մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 21-ին։
Սյուժեի կենտրոնում դպրոցում երաժշտության ուսուցիչ Ջո Գարդների պատմությունն է, որը հայտնվում է աշխարհների միջև և փորձում է իր մարմինը վերադարձնել սիրելի զբաղմունքին՝ ջազին։ «Հոգին» ռուսական վարձույթը գլխավորել է երեք անգամ անընդմեջ։