Սալմա Հայեքը 15 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր սիրելիի՝ ֆրանսիացի միլիարդատիրոջ հետ հանուն գումարի ամուսնանալու ասեկոսեների մասին

2009-ին ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքի և ֆրանսիացի գործարար Ֆրանսուա-Անրի Պինոյի ամուսնությունից հետո ասեկոսեներն առ այն, թե դերասանուհին միայն միլիարդատիրոջ փողերի համար է ամուսնացել նրա հետ, չեն դադարում։
Դերասան Դաքս Շեպարդի Armchair Expert հեռուստառադիոծրագրի եթերում Սալմա Հայեքն, ի վերջո, անդրադարձել է այդ խոսակցություններին։
«Գիտեք, բանն այն է, որ նկարներից հնարավոր չէ հասկանալ նրա հմայքը։ Նա ինձ օգնել է ավելի լավը դառնալ։ Երբ նոր էի ամուսնացել շատերն էին ասում, որ փողի համար եմ ամուսնացել։ Մտածեք` ինչ ուզում եք, մենք 15 տարի է՝ միասին ենք և խենթի պես սիրում ենք իրար»,-խոստովանել է դերասանուհին։

Ավելի վաղ Սալմա Հայեքը բողոքել էր Հոլիվուդում առկա ռասիզմի դեմ։
«Ինձ ասում էին, որ մեքսիկուհին երբեք հաջողության չի հասնի։ Այն ժամանակ անհնար էր պատկերացնել, որ մեքսիկուհին Հոլիվուդում գլխավոր դերակատարում կստանա»,- պատմել էր նա: