Ջեֆֆ Բեզոսն առաջ է անցել Իլոն Մասկից և կրկին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆդ Բեզոսը, առաջ անցնելով «Tesla» և «SpaceX» ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկից, կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, հաղորդում է Bloomberg-ը:

Բեզոսի կարողությունն այս պահին գնահատվում է 191 միլիարդ դոլար, իսկ Մասկինը՝ 190 միլիարդ դոլար:

Երրրոդ տեղում այս պահին 137 միլիարդ գնահատվող կարողությամբ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:

Իլոն Մասկը Բեզոսին վարկանիշային ցանկում շրջանցել էր հունվարի 7-ին, իսկ մինչ այդ երեք տարի շարունակ հենց նա էր, ըստ Bloomberg-ի վարկածի, համարվում աշխարհի ամենահարուստ մարդը: