«Բեթմեն» ֆիլմի նկարահանումները 3-րդ անգամ են հետաձգվել (լուսանկարներ, տեսանյութ)

Batman ֆիլմի նկարահանումները ևս մեկ անգամ հետաձգվել են, հայտնում է Daily Mail-ը։

Ֆիլմի նկարահանումները հետաձգվել են 3-րդ անգամ` կրկին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Այս անգամ 10 օրով մեկուսացել են գլխավոր դերասան Ռոբերտ Փաթինսոնի փոխարինող կասկադյորն ու նրա մերձավոր շրջապատը։

Նախկինում հիմնական դերակատարը կորոնավիրուսային թեստի դրական արդյունք էր արձանագրել սեպտեմբերին, իսկ փոխարինող դերասանը նոյեմբերին, որոնց հետևանքով ֆիլմի արտադրական փուլն արդեն իսկ հետաձգվել էր։

Ըստ The Sun պարբերականի, անձնակազմը չէր կարող նկարահանել մարտական տեսարաններ Հերթֆորդշիրում գտնվող Warner Bros Studios-ում այն բանից հետո, երբ կասկադյորները երկրորդ անգամ են վարակվել կորոնավիրուսով:

Ավելի վաղ՝ 2020 թվականի մարտին, ֆիլմի նկարահանումները հետաձգվել էին 6 ամսով՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքով։ Այնուհետև նկարահանումներն սկսվել են սեպտեմբերին և կրկին հետաձգվել Փաթինսոնի կորոնավիրուսային թեստի դրական արդյունքի հետևանքով։