ԱՄՆ փոխնախագահի դուստրը մոդելի կարիերա է սկսել (լուսանկարներ)

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի խորթ աղջիկը՝ Էլլա Էմհոֆը, հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը նորաձև տեսքով ներկայանալուց հետո, հայտնվել էր մի շարք հայտնի դիզայներների և մոդելային գործակալությունների ուշադրության կենտրոնում։ Նախօրեին Էմհոֆը նշել է նորաձևության աշխարհ իր նորամուտը, գրում է The Guardian-ը։

Քամալա Հարիսի 21-ամյա խորթ դուստրը Նյու Յորքում նորաձևության շաբաթվա ընթացքում պոդիում է բարձրացել՝ ներկայացնելով Proenza Schouler բրենդի զգեստները։

Էմհոֆը, մասնավորապես, հանդես է եկել երեք տարբեր կերպարներով․ առաջին կերպարի համար կրել է երկար ու մոխրագույն վերարկու, երկրորդի համար՝ սև կոստյում և համապատասխան տաբատ, իսկ երրորդի համար՝ կաշվե պիջակ։

«Նորաձևության աշխարում սա իմ առաջին փորձառությունն էր։ Պետք է խոստովանեմ՝ մի փոքր հուզված էի»,- ասել է Էմհոֆը։

Էմհոֆը փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու՝ Դուգլաս Էմհոֆի և նրա առաջին կնոջ դուստրն է։

Հունվարի վերջին նա պայմանագիր էր կնքել հեղինակավոր IMG Models մոդելային գործակալության հետ։