Մեթյու Մաքքոնահին պատմել է «Տիտանիկ» ֆիլմում բաց թողնված գլխավոր դերի մասին

Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահին պատմել է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում բաց թողնված գլխավոր դերի մասին։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է YouTube-յան Team Coco ալիքում։

«Ես սցենարը կարդում էի Քեյթ Ուինսլեթի հետ, և դա նման էր քասթինգի։ Մեզ նկարահանում էին, և ամեն ինչ այնպես էր, կարծես կինոփորձեր են ընթանում»,- հիշել է արտիստը։

Նրա խոսքով՝ հետո իրեն է մոտեցել նկարահանող թիմի անդամներից մեկը, գովել ու գրկել, ինչի արդյունքում դերասանը կարծել է, թե իրեն, ամեն դեպքում, հաջողվել է ստանալ Ջեկի դերը։ Սակայն շուտով Մաքքոնահին իմացել է, որ «Տիտիանիկում» կխաղա ոչ թե ինքը, այլ Լեոնարդո դի Կապրիոն։

Մաքքոնահին հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքն է հրաժարվել մասնակցել նախագծին: «Ես մտածում էի՝ որտեղ է իմ գործակալը։ Նա խնդիրներ կունենա, քանի որ ինձ այպես էլ ոչ մի առաջարկություն չի արվել»,- ասել է դերասանը։

Ավելի վաղ դերասանուհի Քեյթ Ուինսլթեը պատմել է «Տիտանիկ» ֆիլմում դերից հետո մամուլի հալածանքի մասին։ Նա հիշել է, թե ինչպես են իր տան մոտ մշտապես լուսանկարիչներ հերթապահել և ինչպես են հետևել իրեն։ 45-ամյա դերասանուհին դժգոհել է լրագրողներից, որոնք վիրավորական են արտահայտվել իր հասցեին։