Արմենչիկը երրորդ անգամ հայր կդառնա

Երգիչ Արմենչիկն ու Լուսինեն սպասում են իրենց երրորդ բալիկին։ Ուրախալի լուրով ամերիկաբնակ զույգը կիսվել է ինստագրամյան հարթակում։
Արմենչիկը տեսանյութ է հրապարակել ապագա փոքրիկին նվիրված խնջույքից և առաջարկել հետևորդներին գուշակել՝ իրենց երրորդ երեխան աղջիկ է, թե տղա։
Զույգի որդին՝ Մայքլը, 8 տարեկան է, դուստրը՝ Անգելինան, 4 տարեկան: