«Միսիս Ռուսաստան-2019»-ը շատ վիրավորված է

«Միսիս Ռուսաստան-2019» գեղեցկության մրցույթի հաղթողը՝ Եկատերինա Նիշանովան, հրաժարվել է մեկնել արտասահման ու ներկայացնել Ռուսաստանը համաշխարհային գեղեցկության մրցույթներում, որովհետև չափազանց վիրավորված է իր մասին հնչած մեղադրանքներից և քննադատություններից:

Եկատերինա Նիշանովան հարցազրույցում նշել է, որ երբեք չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության: Գեղեցկուհին հավատացրեց, որ իր նուրբ ու գեղեցիկ դիմագծերը ժառանգել է մորից: Գեղեցկության մրցույթի հաղթողը նաև կիսվեց, որ մտածում է ջնջել իր ինստագրամյան էջը, որովհետև հետևորդները հեղեղել են այն վիրավորական ու քննադատական մեկնաբանություններով:

Մրցույթի արդյունքները դուր չեն եկել նաև պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայային, ով սոցիալական կայքերում կիսվել է իր բացասական կարծիքով:
«Աստված իմ, այս կանանց ինչին է պետք այդքան արհեստականությունը: Գեղեցկության մրցույթի մասնակիցները պետք է ոչ միայն համապատասխանեն որոշակի ստանդարտների, այլ նաև պետք է պահպանեն բնական լինելու պայմանը: Ամեն բան պետք՝ լինի բնական՝ վարսերը, դեմքը, կուրծքը, հետույքը»,- նշել է Յանա Ռուդկովսկայան: