Showbiz.am կայքի հետ զրույցում իրենց սիրո բանաձևն են բացահայտում դերասաններ և տատու նկարիչներ Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը։ 2005 թվականի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նրանց ճակատագրական հանդիպումը, որը կապեց նրանց ընտանեկան ամուր ու ջերմ կապերով: Առաջին հանդիպման, միասին անցկացրած տարիների ու միմյանց երազանքերի մասին դերասանները պատմում են մեզ հետ զրույցում։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Լիդիա․Սիրահարվեցի։
Գագիկ․Վերջս եկավ։
Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Լիդիա․Երբեք չեմ մոռանա։
Գագիկ․Իհարկե, այո։
Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Լիդիա․Ի՞նչ սիրունա՜։
Գագիկ․Մտածեցի ձեռք է առնում ինձ իր սիրուն աչքերով։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը: Որն է նրա բնավորության մեջ Ձեր չսիրած գիծը:
Լիդիա․Ինքնավստահությունը։ Էմոցիաները չարտահայտելը։
Գագիկ․Նվիրվածությունն ու լրջությունը։
Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:
Լիդիա․Ուշանալը։
Գագիկ․Շատ խորանալն ամեն ինչում։
Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Լիդիա․Փաթաթվում, համբուրում է, դրանից առավել երջանկություն չկա։
Գագիկ․Նա այդպիսի բան չի անում։
Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
Լիդիա․Պերֆեկցիոնիզմը, որոշ չափով։
Գագիկ․Երբ հանդիպեցի նրան այնքան փոքր էի, որ բնավորության կոնկրետ գծեր չունեի։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Լիդիա․Փոխզիջումը։
Գագիկ․Մեծավարի իրար սիրելը։
Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։
Լիդիա․Ոչինչ։
Գագիկ․Ոչինչ չի կարող։
Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:
Լիդիա․Խոստովանություն չի եղել։
Գագիկ․Առանց խոստովանելու պարզ էր ամեն ինչ։
Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Լիդիա․Ես։
Գագիկ․Երկուսս էլ։
Ո՞վ է ավելի ներողամիտ:
Լիդիա․Ըստ իրավիճակի։
Գագիկ․Ես, բայց Լիդիային չասեք։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Լիդիա․Ես կամ երկուսով, հավանաբար երկուսով։
Գագիկ․Իրար չենք զիջում այդ հարցում։
Ձեր կարծիքով ինչի մասին է երազում նա:
Լիդիա․Ոչ ոքի աչքերում արցունք չտեսնել։
Գագիկ․Որ ամբողջ օրը դոշիս խփած ման գամ։
Ի՞նչ կմաղթեք նրան, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։
Լիդիա․Մի բարձի ծերանանք, բայց երկուսի հնարավորություն ունենանք։
Գագիկ․Մաղթում եմ, որ երբեք չկասկածի սեփական ուժերի վրա։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան