Կյանքի 101-րդ տարում վախճանվել Է բանաստեղծ և նկարիչ Լոուրենս Ֆեռլինգետին

Կյանքի 101-րդ տարում վախճանվել Է գրող Լոուրենս Ֆեռլինգետին: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Ֆեռլինգետին մահացել Է փետրվարի 22-ին Սան-Ֆրանցիսկոյումս գտնվող իր տանը՝ ընտանեկան միջավայրում՝ իր 102-րդ ծննդյան օրից մեկ ամիս առաջ: Այդ մասին հայտնել Է նրա որդին՝ Լորենցո Ֆեռլինգետին:

Մահվան պատճառը դարձել Է թոքերի հիվանդությունը, չնայած այն բանին, որ նա COVID-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել Էր անցած շաբաթ, փետրվարի 23-ին ասել Է նրա որդին: Լոուրենս Ֆեռլինգետի բանաստեղծը, հրատարակիչը, գրավաճառը եւ ակտիվիստը օգնել Է 1950-ական թվականներին հիմնել բիթ-շարժումը եւ դրա խռովարարական ոգին մարմնավորել Է 21-րդ դարում: Նրա «Քաղաքի կրակները» հրատարակչության շնորհիվ լույս են տեսել Ջեկ Քերուաքի, Ուիլյամ Ս.Բերոուզի եւ շատ ուրիշների գրքերը: Լոուրենս Ֆեռլինգետիի գրչին են պատկանում ավելի քան 30 բանաստեղծական ժողովածուներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: