«Անգամ Մերձավոր Արևելքի թագավորական ընտանիքներն այդպիսինը չունեն». Աբրամովիչի համար շքեզ զբոսանավ է կառուցվում (լուսանկար, տեսանյութ)

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 2021 թվականին կդառնա նոր, 145 մետր երկարությամբ Solaris զբոսանավի սեփականատերը: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով զբոսանավերի շուկայի իր տարբեր աղբյուրներին:

Նշվում է, որ նավի կառուցման աշխատանքները ներկա պահին ավարտին են հասցվում գերմանական Բրեմերհաֆեն քաղաքի Lloyd Werft նավաշինարանում: Զբոսանավի պաշտոնական գինը հայտի չէ, սակայն նշվում է, որ Yacht Harbour պորտալի փորձագետի գնահատմամբ՝ այն կարժենա 250-300 մլն դոլար: Զբոսանավերի վաճառքի ոլորտի մեկ այլ փորձագետի խոսքով՝ գինը կարող է հասնել 450 մլն եվրոյի:

Նորագույն Solaris կդառնա Աբրամովիչի երկրորդը զբոսանավը: Նրան է պատկանում 162,5 մետր երկարությամբ Eclipse նավը: Նախկինում նա մեկ այլ զբոսանավ էլ է ունեցել՝ 115 մետր երկարությամբ Luna-ն, որը դարձյալ կառուցվել էր Lloyd Werft նավաշինարանում:

Solaris-ը զբոսաշրջային մոտորանավ է, որը համալրված կլինի 8 տախտակամածով, վերելակով, մարզասրահով, ուղղաթիռային հրապարակով, ջակուզիով, լողավազանով: Նավը նախատեսված է 36 ուղևորի և անձնակազմի 60 անդամի համար:

Ռոման Աբրամովիչը Forbes-ի տվյալներով 2020 թվականին 10-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում: Նրա կարողությունն այն ժամանակ գնահատվել է 11,3 մլրդ դոլար: