Քանյեն ամուսնալուծության փաստաթղթերը լրացնելուց մի քանի օր առաջ փորձել է վաճառել Քիմի համար գնած զարդերը (լուսանկարներ)

Ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնալուծության փաստաթղթերը լրացնելուց մի քանի օր առաջ փորձել է վաճառել կնոջ՝ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի համար գնած որոշ զարդեր, հայտնում է Daily Mail-ը։

«Այլևս չեմ ուզում կապ ունենալ Քարդաշյան ապրանքանիշի հետ»,- ըստ աղբյուրի` ասել էր Քանյե Ուեսթը։

Վաճառքի հանված զարդերը ներառում էին 1 միլիոն դոլար արժեցող Lorraine Schwartz ադամանդե վզնոցը, որը Քիմը նվեր է ստացել առաջնեկի` Նորթի լույս աշխարհ գալուց հետո, Քիմի 15 կարատանոց նշանադրության մատանին՝ 3 միլիոն դոլար արժողությամբ, Cartier ապրանքանիշի երկու ապարանջան և մեկ ոսկե վզնոց, որի վրա Քանյեի կողմից տեքստ է փորագրված:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր յոթ տարի առաջ և ունի չորս երեխա: