Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը՝ Դուբայից

Հայտնի վիզաժիստ, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը, ով բնակվում է Մոսկվայում, օրեր առաջ ժամանել էր Հայաստան, որտեղից էլ մեկնել է Դուբայ։

Ինստագրամի իր էջում հրապարակված նոր լուսանկարներում հայտնի վիզաժիստը անապատում է։ Նա կրում է արաբական ոճի հանդերձանք, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Ավետիսյանը վառ շպարով է, իսկ ուղիղ հարդարված վարսերն արձակված են։

Հիշեցնենք, որ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում և լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թևերի, մեջքի և ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։