«Եվրատեսիլ 2021»-ի մասնակցին մեղադրել են երգում «սատանային փառաբանելու» համար

Այս տարվա մայիսին Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցութին Կիպրոսի ներկայացուցիչը՝ Էլենա Ցագրինուն ներկայացնելու է «El Diablo» երգը, որում շատերի կարծիքով փառաբանվում է սատանան: Այս ամենի հետևանքով բավականին տուժել է Կիպրոսի «CyBC» պետական հեռուստաալիքը:
Ոստիկանությունը հայտնում է մի քանի մարդու ձերբակալման մասին, որոնք պահանջում են միջոցներ ձեռնարկել երգի մրցույթում «սատանայի փառաբանման» առնչությամբ. նրանցից մեկը պատրաստվել է այրել «CyBC»-ի շենքը, մի քանիսը վիրավորել են հեռուստաալիքի աշխատակիցներին և սպառնացել դատաստանով։

Քանի որ իրավիճակը սկսել է դուրս գալ վերահսկողությունից, «CyBC»-ը ստիպված է եղել պարզաբանում հրապարակել սկանդալային երգչի առնչությամբ, որի իմաստը սխալ են հասկացել։
Ղեկավարությունը նշել է, որ «El Diablo»-ում խոսքը ստոկհոլմյան համախտանիշով աղջկա մասին է, որը տոքսիկ հարաբերություններ ունի տղայի հետ, որին սատանա է անվանում։