Ոժեղն այն մարդն է, ով կարողանում է Հայրենիք կերտել ու չդավաճանել՝ ոչ իրեն, ոչ էլ իր Երկրին. Նազենի Հավհանիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ շնորհավորելով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:

«Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան…
Ոչ ոք էլ իդեալական չի…, բայց ուժեղն այն մարդն է, ով կարողանում է իր անձնական վախերն ու բարդույթները հաղթահարելով՝ ավելի լայն մտածել, Հայրենիք կերտել ու չդավաճանել՝ ոչ իրեն, ոչ էլ իր Երկրին:
Կրավորականները երբեք չեն ստեղծում օրվա կամ ժամանակի հրամայականը:
Ասելիքով, անելիքով ու իրենք իրենց հաղթահարելով՝ զարգացող անհատներն են կազմում Երկրի ու պատմության Ողնաշարը»,- գրել է հաղորդավարուհին: