Առաջին մանրամասները՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծությունից

Վերջերս հայտնի է դարձել, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն այդպես էլ չեն հաշտվել։ Թեև ամուսինները միասին հանգստացել են, դա ոչ մի կերպ չի ամրացրել նրանց ամուսնությունը, և արդեն փետրվարին հեռուստաաստղը դիմել է ամուսնալուծության համար։
Օրերս համացանցում են հայտնվել աստղերի ամուսնալուծության առաջին մանրամասները։ Հայտնի է դարձել, որ Քարդաշյանն իրեն կպահի Հիդեն Հիլսում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող ընտանեկան առանձնատունը, որի արժեքը գնահատվում է 60 մլն դոլար։
Ընդ որում, հետաքրքրական է, որ տունը նախագծել է հենց ռեփերը, ինչի համար նրանից տարիներ են պահանջվել։
Սակայն Քանյեն առանձատան հանդեպ հավակնություններ չունի, իսկ Քիմը բազմաթիվ անգամներ ասել է, որ այդ տունն իրեն դուր է գալիս, եւ ինքը ցանկանում է, որ երեխաներն այնտեղ մեծանան։ Առավել եւս, որ հարեւանությամբ են ապրում Քարդաշյանի հարազատները, իսկ Ուեսթն այդ շրջանում սերտ կապեր չունի։

Ինսայդերը հայտնել է, որ աստղերի ամուսնալուծությունը խաղաղ կլինի։
«Դա պարզապես նշանակում է, որ նրանք մեծի նման են պահում իրենց»,- հայտնել է աղբյուրը։
Քիմն ու Քայնեն համաձայնության են եկել նաև երեխաների խնամակալության հարցում։ Սակայն նրանք 50/50 սկզբունքով չեն առաջանորդվի, քանի որ երեխաները ժամանակի մեծ մասը կանցկացնեն մայրիկի հետ Կալիֆոռնիայում։
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն՝ յոթամյա Նորթը, հինգամյա Սեյնթտ, երեքամյա Չիկագոն եւ մեկամյա Փսալմը։