Սովետական խնջույք` Արա Երնջակյանի 70-ամյակի կապակցությամբ․ ֆոտոշարք

Մարտի 2-ին Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանի ծննդյան օրն էր։
Արա Երնջակյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Կամերային թատրոնը սովետական խնջույք էր կազմակերպել։
Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օրիգինալ ծննդյան խնջույքի լուսանկարները հրապարակվել են թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Արա երնջակյանը 1982 թվականին հիմնադրել է յուրովի մեկնաբանություններով հայտնի, աշխարհի տարբեր բեմերում հյուրախաղերով հանդես եկած մի շարք միջազգային փառատոների հաղթող Երևանի Կամերային թատրոնը: Արա Երնջակյանը 50-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:
1996 թվականից Երնջակյանն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը։