Ինչպիսի՞ տեսքով է Ուսպենսկայան ներկայացել «ЖАРА Music Awards» մրցանակաբաշխությանը․ երկրպագուները զարմացած են

Ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Լյուբով Ուսպենսկայան, իր համարձակ կերպարով զարմացրել ու հիացրել է «ЖАРА Music Awards» մրցանակաբաշխության հյուրերին։
67–ամյա աստղը երեկույթին հայտնվել է կարճ և նեղ զգեստով, որն ընդգծել է նրա կազմվածքը։
Ժամեր առաջ Ուսպենսկայան լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։

Լուսանկարներին կից երգչուհին գրել է, որ իր կողքին կանգնած է Մոսկվայի լավագույն պլաստիկ վիրաբույժը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել սթորի բաժնում, որտեղ երևում է երգչուհու զգեստի բոլոր դետալները։
«Երբ այսքան շատ տաղանդավոր արտիստներ հավաքվում են մի վայրում, տոն է դառնում յուրաքանչյուրի համար», – ընդգծել է երգչուհին։