Baby shower` հարսանյաց արարողության ժամանակ․ հայտնի է Նորայրի և Լուսինեի առաջնեկի սեռը

Նորայր Նիկոյանը, ով հայտնի է«Կինստագրամ» սիթքոմից, երեկ ամուսնացել է։
Զույգի հարսանիքի հոլովակները մեծ տարածում են գտել Ինստագրամում։
Նորայրի և նրա սիրելիի՝ Լուսինեի հարսանիքը նախատեսված է եղել նախորդ տարվա աշնանը, սակայն հայտնի պատճառներով հետաձգվել է. նրանք այն ժամանակ ամուսնացել են առանց հարսանեկան արարողության։

 

Խնջույքի ամենատպավորիչ պահերից է եղել ապագա փոքրիկի սեռն իմանալը։ «Աղջի՞կ, թե՞ տղա» գրությամբ փուչիկի օգնությամբ պարզ է դարձել, որ զույգի առաջնեկը տղա է։

Նորայրի և Լուսինեի հարսանիքին ներկա են եղել Արուս Տիգրանյանը, Էմմա Մկրտչյանը, Լիաննա Վանոյանը եւ ուրիշներ։ Երեկոն վարել է Արամ Մելիքյանը: