Ո՞րն է եղել Դավիթ Աղաջանյանի 29-ամյակի լավագույն նվերը․ ֆոտոշարք

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս շրջանում իրենց դստեր՝ Կարինայի հետ հանգստանում են Եգիպտոսում: Աննան Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում ընտանեկան հանգստից:
Երեկ՝մարտի 5-ին, հանգստավայրում իր տարեդարձն է տոնել Դավիթ Աղաջանյանը: 29-ամյակի լավագույն նվերը նրան մատուցել է դուստրը՝ «պապա՜, պապա՜» ասելով:
Ժամեր առաջ Աննան կիսվել է հանգստից գեղեցիկ լուսանկարներով, որոնց կից գրել է․«Մեր կյանքում ճամփորդությունները շատ-շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք. նոր էմոցիաներ, գույներ եւ երջանիկ պահեր: Եվ դեռ արջեւում մեծ ճանապարհ է սպասվում»։