Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը լուսանկարներ են հրապարակել նորածին որդու հետ և հայտնել նրա անունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս լույս աշխարհ է եկել հաղորդավարներ Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի որդին։

Վահեն որդու հետ լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջորում և կից գրել․
«Միքայել․ նոր մարդ մեր կյանքում, նոր նպատակներ, նոր ապրումներ, որպես հայր զգում եմ անսահման պատասխանատվություն, իմ ընտանիքնը իմ ուժն է, իմ վաղվա օրը… շնորհակալ եմ»։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ ու դրական մեկնաբանություններ են գրել։

««Աչքներդ լույս, թող առողջ ու հաջողակ մեծանա», «Շնորհավոր, սիրո և հոգատրության մեջ մեծանա», «Հրաշք ընտանիք»»,- գրել են նրանք։

Իր հերթին Լիլիթ Մուրադյանը ևս լուսանկար է հրապարակել նորածնի և դստեր հետ՝ այն մակագրելով․
«Արդեն չորսս ենք, շատ տարբեր զգացողություններ ունեմ, հուզվում եմ հաճախ, ուրախանում էլի հաճախ, մեկ-մեկ տարբեր վախեր եմ ունենում, երևի նորմալ է չէ՞)) քնում եմ քիչ, հոգնում շատ, այսքան փոքր, բայց մարդուկ, Անդրեան շա՜տ ոգևորված է, ամեն րոպե կողքին է եղբոր։ Մենք մամաներս շատ բան չենք ուզում կյանքից, թող առողջ լինեն մեր բոլորի երեխաները ու խաղաղ»։

Շատերը կհիշեն, որ 2014 թվականի հուլիսի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկ արեց իր գործընկերուհուն՝ Լիլիթ Մուրադյանին։

Զույգն ամուսնացավ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին: Նրանց դուստրը՝ Անի Անդրեան, ծնվել է 2016 թվականի փետրվարի 23-ին։