CBS-ը 7-9 միլիոն դոլար կվճարի արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հետ հարցազրույցի ցուցադրության իրավունքի համար

CBS հեռուստաալիքը մինչև 9 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի Օփրա Ուինֆրիի՝ արքայազն Հարրիի և նրա կնոջ ՝ Մեգան Մարքլի հետ հարցազրույցը ցուցադրելու իրավունքը ստանալու համար: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին:

Հրատարակչության զրուցակիցների տեղեկությունների համաձայն՝ Oprah Harpo Productions պրոդյուսերական ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում CBS-ը կվճարի 7-ից 9 միլիոն դոլար:

Բացի այդ, աղբյուրներից հայտնի է դարձել, որ 30 վայրկյան տևողությամբ գովազդ տեղադրելու հնարավորությունը հարցազրույցի հեռարձակման ընթացքում ընկերություններին կարժենա մոտ 325,000 ԱՄՆ դոլար, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի սովորական գնից:

Միևնույն ժամանակ, զույգի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հարցազրույցի համար նրանք գումար չեն ստանալու։