Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը․ նրանք շփվում են երրորդ անձանց միջոցով (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը խզել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ կապերը, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի իրազեկ աղբյուրի հաղորդմամբ՝ 43-ամյա ռեփ կատարողն իրապատում շոուի աստղի հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով», քանի որ փոխել է հեռախոսահամարը՝ Քարդաշյանից խուսափելու համար։

«Նույնիսկ նախքան Քիմի՝ ամուսնալուծության հայց ներկայացնելը, Քանյեն փոխել էր իր հեռախոսահամարները և ասել, որ իր հետ կարող են կապվել իր անվտանգության աշխատակիցների միջոցով»,- ասել է աղբյուրը։

Չնայած վերջին զարգացումներին՝ աղբյուրը հաստատել է, որ Քարդաշյանը չի արգելում իր 4 երեխաներին շփվել հոր հետ։

Նա նաև նշել է, որ երբ Ուեսթը գալիս է երեխաների հետ ժամանակ անցկացնելու, Քիմն այդ ընթացքում հեռանում է տնից։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։