«Ավատար» ֆիլմը կրկին ամենաշահութաբերն է կինոյի պատմության մեջ

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմը կրկին դարձել է ամենաեկամտաբերը կինոյի պատմության մեջ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում հանելով տոմսերի վաճառքին հետևող Box Office Mojo պորտալին, դա տեղի է ունեցել Չինաստանում կինոնկարի կրկնակի վարձույթի շնորհիվ, որը մեկնարկել է մարտի 12-ին:

2009 թվականին էկրան բարձրանալուց հետո «Ավատար» ֆիլմը համաշխարհային վարձույթում 2,78 մլրդ դոլարի եկամուտ էր գրանցել՝ վարկանշային աղյուսակում շրջանցելով ամենաշահութաբեր ֆիլմերին, ինչնպիսին է «Տիտանիկը», որը եկամտաբերության առումով առաջատարի դիրքը չէր զիջել 12 տարի:

«Ավատարի» ռեկորդը 10 տարի տևեց: 2019 թվականի ամռանը ժապավանն իր տեղը զիջեց Ռուսո եղբայրների «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմին. Marvel-ի կինոնկարը վաստակել էր 2,79 մլրդ դոլար:

Մարտի 14-ի դրությամբ առկա տեղեկության համաձայն՝ «Ավատարի» շահույթը գերազանցել է 2,82 մլրդ դոլարը: Կանխատեսումների համաձայն՝ կրկնակի վարձույթը Չինաստանում Disney ընկերության կբերի մոտ 58 մլն դոլար:

Ներկայում Ջեյմս Քեմերոնն աշխատում է ֆիլմի 4 առանձին մասերի ուղղությամբ, որոնցում ներկայացվելու է «Ավատարի» պատմության շարունակությունը: «Ավատար-2»-ի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին: Գլխավոր դերերը մարմնավորելու են Սինգուրի Ուիվերը, Սեմ Ուորթինգթոնը, Զոյի Սալդանան և Ջոել Դևիդ Մուրը: