Ալբինա Ջանաբաևան և Վալերի Մելաձեն երեխայի են սպասում

Ալբինա Ջանաբաևան և Վալերի Մելաձեն երեխայի են սպասում։ Այս մասին հայտնել է «ՎԻԱ գրա» խմբի նախկին մեներգչուհին՝ Ինստագրամյան էջում կլորացած փորիկով լուսանկար հրապարակելով։

Նշենք, որ Իրինա Մելաձեի հետ նախորդ ամուսնությունից Վալերի Մելաձեն երեք դուստր ունի՝ 29-ամյա Ինգան, 20-ամյա Սոֆյան և 17-ամյա Արինան։
Ի դեպ, նրանք (ի տարբերություն արտիստի որդիների) հանրային կենսակերպ են վարում և հաճախ են սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակում։ Ալբինա Ջանաբաևն և Մելաձեն մեծացնում են երկու որդիներին՝ Լուկային և Կոնստանտինին։