Ռուդոլֆ Աֆիցերյանի կատարումից հետո «Ուկրաինական ձայնը» նախագծի ժյուրին արտասվել է

Հազվադեպ հիվանդությամբ տառապող Անաստասիա Բուխանցովան և ճարտարապետ Ռուդոլֆ Աֆիցերյանը «Ուկրաինական ձայնը»  նախագծի շրջանակներում  անակնկալ են մատուցել Թինա Կարոլին և նորովին են ներկայացրել  նրա «Найти своих» երգը՝ գրավելով երգչուհու սիրտը։ Կարոլը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է։
Անաստասիա Բուխանցովայի և Ռուդոլֆ Աֆիցերյանի ելույթից հետո երգչուհին բեմ է բարձրացել նրանց մոտ՝ միասին կատարելու ռոմանտիկ երգը։
Նշենք, որ «Ուկրաինական ձայնը» ուկրաինական վոկալային հեռուստանախագիծ է, որի հաղթողը Կիևում բնակարան կստանա։