Վերա Բրեժնևան ոճափոխությունից հետո նմանվել է Ալլա Պուգաչովային․ լուսանկար

Հանրահայտ «ՎԻԱ Գրա» խմբի 39-ամյա նախկին մասնակիցը` Վերա Բրեժնևան, երկրպագուներին զարմացրել է կերպարանափոխությամբ։
Բրեժնևան նոր սանրվածքով է հանդես եկել ու դարձել գրեթե անճանաչելի: Կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի կինը մազերը գանգրացրել է և ավելացրել է դրանց ծավալը:
«Քամին մազերում», – հրապարակմանը կից գրել է Վերան։
Բրեժնևայի հետևորդները զարմացել են արտաքինի փոփոխությամբ։
«Այս ո՞վ է։ Չեմ ճանաչում», «Ալլա Բորիսովնա, դու՞ք եք», «Խոսքերն ավելորդ են, շատ գեղեցիկ է»,- գրել են նրանք մեկնաբանությունների բաժնում։