«Անցյալը էլ հետ չես բերի, իսկ ապագան իմ ձեռքերում չէ, ինձ մնում է միայն այս պահը». Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Երիտասարդ մայրիկը կադրում որդու հետ է, որը շաբաթներ առաջ է լույս աշխարհ եկել։

«Տարիներն անցնում են շատ արագ, ավելի արագ, քան մենք պատկերացնում ենք, որքան մեծանում ենք, այնքան ժամանակն անհամբեր է դառնում, թերթում ես նկարներ, թվում է թե երեկ էր, բայց տարի կամ ավել է անցել, իսկ մենք անվերջ փնտրում ենք ու սպասում, հարմար պահի, հարմար առիթի, մենք մի բարակ թելով միշտ կառչած ենք մեր անցյալից, անվերջ հիշում ենք, հետո վերլուծում, սկսում ենք փնտրել, թե երբ և որտեղ ենք սխալվել, իսկ ներկան չենք նկատում, քանի դեռ անցյալ չի դարձել։

Երեկ ինձ թվում էր վաղվան դեռ շատ կա, այսօր ես հասկացա, որ կորցրել եմ իմ երեկը, քանի որ անվերջ մտածում եմ անցյալի ու ապագայի մասին, սակայն անցյալը էլ հետ չես բերի, իսկ ապագան իմ ձեռքերում չէ, ինձ մնում է միայն այս պահը, մնում է կանգ առնել ու չմտածել, ապրել․․․ այնքան, որքան Աստված կկամենա… և, իսկապես, ինչ լավ է, որ մենք չգիտենք, թե ինչ է լինելու վաղը»,- իր միկրոբլոգում գրել է նա։