«Ամեն մեկի հետ առանձին պատմություն է». Արևիկ Ուդումյանը նորածին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել

2020 թվականի տարեվերջին ծնվեց պրոդյուսեր, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի դուստրը՝ Նունեն:
Թեև հաղորդավարուհին դեռ չի ցուցադրում աղջնակի դեմքը, համատեղ լուսանկարներն ինստագրամյան էջում արժանանում են հետևորդների ջերմ արձագանքին:

«Դաստիարակության ո՞ր մոդելն է ձերը. խի՞ստ, բարձր հսկողությո՞ւն, թե՞ ազատություն և ինքնուրույնություն:
Ունենում ես տարբեր սեռերի բալիկներ ու հասկանում ես՝ ամեն մեկի հետ առանձին պատմություն է», – նոր հրապարակած լուսանկարին կից գրել է նա: